Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կայացան 2 պատասխան հանդիպումներ:
Լիգայի գործող չեմպիոն «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալ»-ին: 55-րդ րոպեին Բաստիան Շվայնշտայգերը բացեց խաղի հաշիվը: Զինագործների պատասխանը չուշացավ: 2 րոպե անց Լուկաս Պոդոլսկին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և «Բավարիա»-ն դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ: Հիշեցնենք, որ թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում մյունխենցիները 2 անպատասխան գնդակ էին ուղարկել լոնդոնյան թիմի դարպասը:
)
Մյուս խաղում «Ատլետիկա Մադրիդ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Միլան»-ին: Միլանում տեղի ունեցած առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին նվազագույն հաշվով, և այս խաղում ցանկացած հաշվով ոչ-ոքին դաշտի տերերին դուրս կբերեր հաջորդ փուլ: Սակայն իսպանական ակումբի ֆուտբոլիստները չբավարարվեցին ձեռք բերվածով: Արդեն 3-րդ րոպեին Դիեգո Կոստան բացեց հաշիվը, ինչից 24 րոպե անց Կական գլխի հարվածով հավասարեցրեց այն: 40-րդ րոպեին «Ատլետիկո»-ի թուրք հարձակվող Արդա Թուրանը հեռվից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 2:1: 2-րդ խաղակեսում՝ Ռաուլ Գարսիան (71’) և Դիեգո Կոստան (85’) մեկական գնդակ ուղարկեցին Աբիատիի դարպասը՝ 4:1: «Ատլետիկո Մադրիդ»-ը նվաճեց ¼ եզրափակիչի ուղեգիր: )