|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Շալկե»-ին: Արքայական ակումբի ֆուտբոլիստները պատասխան խաղից առաջ անգթորեն կոտրեցին գերմանացիների` հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը:
Առաջին խաղակեսում Կարիմ Բենզեմայի և Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ մադրիդցիները ստացան 2 գնդակի առավելություն: 52-րդ րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն 3-րդ անգամ գրավեց գերմանական ակումբի դարպասը, որից 5 րոպե անց Կարիմ Բենզեման, ձևակերպելով դուբլ, հաշիվը դարձրեց 4:0: Ֆրանսիացի ֆուտբոլիստից հետ չմնացին նաև Ռոնալդուն և Բեյլը: Նրանք, համապատասխանաբար 69-րդ և 89-րդ րոպեներին, գրավեցին մրցակցի դարպասը: Դաշտի տերերին միայն խաղավերջում հաջողվեց խփել հեղինակության գնդակ: Գոլի հեղինակ դարձավ Կլաս Յան Հունտելաարը:
Տեսանյութն՝ այստեղ:
Լոնդոնյան «Չելսի»-ն Ստամբուլում մրցեց «Գալաթասարայ»-ի հետ: 9-րդ րոպեին Ֆերնանդո Տորրեսը բացեց հաշիվը, ինչին թուրքական ակումբի ֆուտբոլիստները պատասխանեցին Օրելիեն Քեդջուի գոլով:
Տեսանյութն՝ այստեղ: