Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում երեկ մեկնարկեց փլեյ-օֆֆ փուլը:
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունեց կատալոնական «Բարսելոնա»-ին:
Հանդիպման 53-րդ րոպեին Մարտին Դեմիկելիսը տուգանային մատույցներում կոպիտ խաղալով Մեսսիի դեմ, հեռացվեց խաղադաշտից:
Կասկածելի իրավիճակում մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց արգենտինացի գոլահարը:
Հանդիպման 90-րդ րոպեին Դանի Ալվեշը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: «Բարսելոնա»-ն հաջորդ փուլի ուղեգիր ստանալու լուրջ հայտ ներկայացրեց:
Լեւերկուզենի «Բայեր»-ը հյուրընկալեց ֆրանսիական ՊՍԺ-ին:
Հյուրերը կոտրեցին գերմանական ակումբի` հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը:
Արդեն 3-րդ րոպեին Բլեսե Մատուիդին առաջ մղեց ֆրանսիական ակումբին:
39-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը 11 մետրանոց տուգանային հարվածով հաշիվը կրկնապատկեց, որից 3 րոպե անց, դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց 3:0:
59-րդ րոպեին տանտերերը ստիպված էին խաղը շարունակել 10 հոգով: Կարմիր քարտի արդյունքում խաղադաշտից հեռացվեց «Բայեր»-ի պաշտպան Էմիր Սպահիչը:
88-րդ րոպեին Յոհան Կաբայը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 4:0: