|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները:
Կատալոնական «Բարսելոնա»-ն և Մյունխենի «Բավարիա»-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով, համապատասխանաբար, ֆրանսիական «ՊՍԺ»-ի և թուրինյան «Յուվենթուս»-ի արգելքները:
«Բարսելոնա» - «ՊՍԺ» հանդիպման 50' առաջին գոլը հեղինակեց արգենտինացի հարձակվող Խավիեր Պաստորեն: 71' «կապտանռագույները» հավասարեցրին խաղի հաշիվը: Աչքի ընկավ Պեդրո Ռոդրիգեսը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` 1:1:
Երկու հանդիպումների ընդհանուր` 3:3 հաշվով կիսաեզրափակիչ է անցնում «Բարսելոնա»-ն:

«Յուվենտուս» - «Բավարիա» հանդիպումն ավարտվեց մյունխենցիների օգտին` 0:2: Գոլերը հեղինակեցին Մարիո Մանջուկիչը` 64' և Կլաուդիո Պիզարոն:
Ընդհանուր հաշիվը` 4:0: Գերմանական ակումբը շարունակում է մրցապայքարը: