կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-06 13:47
Սպորտ

Չեմպիոնների լիգա. փլեյ-օֆֆում հայտնվածները

Չեմպիոնների լիգա. փլեյ-օֆֆում հայտնվածները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի 2-րդ խաղային օրվանից հետո  որոշվեցին փլեյ-օֆֆ անցնող թիմերը:

 E խմբում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց  Թուրինի «Յուվենթուսին», իսկ Լոնդոնի «Չելսին» 6:1 հաշվով ջախջախեց դանիական «Նորդշելանդին»: Այսպիսով, E խմբից առաջին տեղով դուրս եկավ իտալական ակումբը, իսկ երկրորդ տեղով՝ հանքափորները: «Չելսին» կշարունակի պայքարը Եվրոպալիգայում:

«Շախտյոր» – «Յուվենտուս» 0:1
Ալեքսանդր Կուչեր (ինքնագոլ) 56

«Չելսի» – «Նորդշելանդ» 6:1
Դավիդ Լուիս 38, Ֆերնանդո Տորրես 45, 56, Գերի Կեհիլ 51, Խուան Մատա 63, Օսկար 71 – Ջոշուա Ջոն 46

 F խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան «Բավարիան» և «Վալենսիան»: ԲԱՏԷ-ն կխաղա Եվրոպայի լիգայում:

«Բավարիա» – ԲԱՏԷ՝ 4:1
Մարիո Գոմես, 22, Թոմաս Մյուլեր, 54, Ջերդան Շաքիրի, 65, Դավիդ Ալաբա, 83 – Եգոր Ֆիլիպենկո, 89

«Լիլ» – «Վալենսիա» 0:1
ժոնաս 36

 G խմբում  Կատալոնական «Բարսելոնան» առաջին տեղով դուրս եկավ խմբից, իսկ «Սելթիկը»՝ երկրորդ: «Բենֆիկան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում:

«Բարսելոնա» – «Բենֆիկա» 0:0

«Սելթիկ» – «Սպարտակ» 2:1
Գերի Հուպեր 21, Կրիս Կոմոնս 81 (11մ.) - Արի 39

 H խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղում հայտմվեց թուրքական «Գալաթասարայը»: Տվյալ խմբից Եվրոպայի լիգայում կխաղա ռումինական «Կլուժը»:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կլուժ» 0:1
Լուիս Ալբերտո 56

«Բրագա» – «Գալաթասարայ» 1:2
Մարսի Մոսորո 32 – Բուրակ Յիլմազ 58, Այդին Յիյլմազ, 78