Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Արդեն հայտնել ենք, որ օրերս Ադրբեջանում 26 զինյալ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Իսլամական պետության» և «Թալիբան» շարժման հետ կապերի մեջ: Независимая газета-ն, անդրադառնալով ձերբակալության փաստին, գրում է, որ Կովկասը ներկայումս «Իսլամական պետության» նշանառության տակ է:
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տվյալներով՝ ծայրահեղական խմբավորումների մեջ ներգրավված են նաև Ադրբեջանի քաղաքացիներ:
«Թե որքանո՞վ են վտանգավոր նման զոմբիացված մարդիկ, ցույց է տալիս ադրբեջանցի` ոմն Վյուգար Դուրսունալիևի օրինակը: Նա իր 15-ամյա որդուն իր օրհնությունն էր տվել, որ ծայրահեղականների շարքերում մասնակցի Սիրիայի պատերազմին»,- գրում է թերթը:
«Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունը ցույց է տալիս, որ «Իսլամական պետության» կազմում կռված ադրբեջանցիները վաղ թե ուշ հայրենիք են վերադառնում: Իսկ այնտեղ նրանք մտադիր չեն ձեռքերը ծալած նստել և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել»,- գրում է թերթը: