կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-29 12:05
Հասարակություն

Եթե քաղաքացու եկամուտների մասին տեղեկատվություն է ստացվում, ապա ճիշտ է, որ նրա միավորները նվազեն. Արտեմ Ասատրյան

Եթե քաղաքացու եկամուտների մասին  տեղեկատվություն է ստացվում, ապա ճիշտ է, որ նրա միավորները նվազեն. Արտեմ Ասատրյան

Այսօր 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները, որոնք նաև նպաստառու են, զրկվո՞ւմ են նպաստից, թե՞ ոչ:

 

«Վերջերս բավականին հնչեղություն ստացած օրենքում, որով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկային արտոնություններ են տալիս, ինձ համար մի բան անհասկանալի է մնում, եթե արտագնա աշխատողը հաշվառվում է, բայց նաև նպաստառու ընտանիք է, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ անապահովության գնահատման համակարգում միավորների հաշվարկումը տարբեր ձևով է տեղի ունենում, և եթե իրենք հարկային մարմիններից ստանում են տեղեկատվություն, որ անձն ունի ֆորմալ եկամուտ, ապա դա ազդում է նրա միավորների վրա:

 

«Եթե չի երևում այդ ազդեցությունը, ապա այն չի կարող ազդեցություն ունենալ նրա միավորի վրա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե քաղաքացու եկամուտների մասին իրենք տեղեկատվություն են ստանում, ապա ճիշտ է, որ միավորները նվազեն, քանի որ նպաստները պետք է ուղղվեն սոցիալապես ավելի անապահով ընտանիքների անդամներին: