Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-09-09 14:18
Քաղաքական

Գալուստ Սահակյանը չբացառեց, որ Սուրեն Խաչատրյանին պաշտոն կտրվի

Գալուստ Սահակյանը չբացառեց, որ Սուրեն Խաչատրյանին պաշտոն կտրվի

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի որդու ազատ արձակմանը, հայտարարեց, որ ինքը երկրի «արդարադատության բլոկի մարմին չէ» եւ չի կարող պատասխանել, թե ինչպես ստացվեց, որ նախկին մարզպետի եւ անվտանգության աշխատակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

 

Լրագրողներից մեկ դիտարկմանը, թե ստացվում է` Սուրիկ Խաչատրյանն անմե՞ղ է եւ անիմա՞ստ զրկվեց պաշտոնից, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ Սուրեն Խաչատրյանն ինքնակամ է պաշտոնից հրաժարվել: «Այսինքն` եթե ուզի հետ գալ որեւէ պաշտոնի, ապա հետ կգա՞»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Ամե՜ն ինչ հնարավոր է: Անմեղներ եւ մեղավորներ չեն լինում: Մենք բոլորս մարդիկ ենք՝ մեր թերություններով, մտային կարողություններով եւ զազրախոսություններով»,- հայտարարեց Սահակյանը: