կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-28 12:33
Հասարակություն

Ամեն ինչ հնարավոր է. Գալուստ Սահակյանը չբացառեց՝ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի բախտին կարող է արժանանալ

Ամեն ինչ հնարավոր է. Գալուստ Սահակյանը չբացառեց՝ Հովիկ Աբրահամյանը Ծառուկյանի բախտին կարող է արժանանալ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում անակնկալի եկավ՝ լսելով առվակների ու գետի մասին` «քաղաքական զարգացումներին» վերաբերող հարցը: Այդուհանդերձ, գնահատելով Հայաստանի ներկա քաղաքական վիճակը, նա վստահեցրեց, որ այնտեղ ամեն ինչ նորմալ է:

«Սովորական մեր կյանքի ուղին է. եթե մի ճանապարհով գնում ես, պետք է մինչև վերջ գնաս, իսկ եթե այդ ճանապարհից շեղվում են, բնական է, նաև կորցնում են: Նույնն է նաև քաղաքականության մեջ»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է` փետրվարը կրկնվի, և Հովիկ Աբրահամյանի հետ ՀՀԿ-ն այնպես վարվի, ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման իրողություն կա էս պահին, և ոչ էլ պետք է կոնկրետ նշել, թե ում նկատմամբ ինչպես ով վարվեց, բայց ասեմ հետևյալը` եթե ինչ-որ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետության հետագա գործընթացներին, բնականաբար, ամեն ինչ հնարավոր է: Բայց այս պահին կարծում եմ, որ նման խնդիրներ չեն կարող լինել, որովհետև ընտրական պրոցես է»: