|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Առավոտ»-ին պատմել է, թե վերջին տարիներին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել: Նրա պատմելով՝ Գորիսի «Հայկոոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 բմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ Խաչատրյանը՝ ձևակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան և Տրդատ» ընկերության անունով: Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը:
Սամվել Հարությունյանի խոսքերով՝ այդ շինության ներսում երկու հանդիսությունների սրահ է գործում. «Չկա Գորիսի որևէ պաշտոնյա կամ աշխատավարձ ստացող քաղաքացի, որ իրեն թույլ տա այլ վայրում միջոցառում անցկացնել: Այդ շինության համար ոչինչ չի վճարում պետությանը՝ ոչ կոմունալ ծախսերը ոչ հարկեր, անգամ աշխատողները ձևակերպված չեն: Այդ շենքի մեջ է գործում նաև «Տրդատ և Տիգրան» ընկերությունը, որը եվրոդռների և լուսամուտների արտադրությամբ է զբաղվում»:
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով՝ Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաև Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող և խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը՝ 17 միլիոն դրամով:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում: