Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել Վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանս: Կոնֆերանսին մասնակցել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, եւ որ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:
Կոնֆերանսի պատգամավորները միաձայն Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Բաղդասարյանին:
«Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում, և սա ինձ համար նոր մեկնարկ է: Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար»,-ընտրվելուց հետո ասել է Արթուր Բաղդասարյանը: