Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո մամուլում ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների անուններ շրջանառվեցին, այդ թվում` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը:
«Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով իր հավանական թեկածությանը` Գալուստ Սահակյանը ոչինչ չբացառեց եւ նշեց, որ նման դեպքերում միշտ էլ իր անունն է շրջանառվում: Մեր հարցին, թե անսպասելի՞ էր նրա համար Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, նա պատասխանեց, որ մեծ անակնկալ չէր, եւ այդ կապակցությամբ «մտորումներ կային»:
Սահակյանը վստահեցրեց, որ նոր պաշտոնին տրամադրված էր նաեւ Հովիկ Աբրահամյանը:
Թե ո՞վ կլինի ԱԺ հաջորդ նախագահը, պատգամավորը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ խնդիրներ կդնի իշխանությունը հավանական թեկնածուի առջեւ, եւ թե նա ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ՞ինչ դերակատարում ունենա:
Սահակյանը չբացառեց, որ ԱԺ նախագահը կարող է նշանակվել զուտ ԱԺ նիստերը վարելու կամ էլ քաղաքական ուժերին կենտրոնացնելու համար:
«Ելնելով խնդիրների սկզբունքներից էլ` կորոշվի, թե ով կլինի ԱԺ նախագահը»,- նշեց նա եւ հավելեց, որ բացի իրենից, Դավիթ Հարությունյանից, Սամվել Նիկոյանից այլ արժանի թեկնածուներ էլ կան:
Գ. Սահակյանը վստահեցրեց, որ մինչեւ առաջին քառօրյան ԱԺ նախագահն արդեն որոշված կլինի: