Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայսանը գլխավորում է «Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը։ Քիչ առաջ նա կատարեց իր ընտրությունը։ Լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն ասաց․ «Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ թեկուզ ոտքս էլ կտրվի, ձեռք էլ կտրվի, ինձ համար ամենբարձրը Հայաստանն ու հայ ժողովուրդն է»,- ասաց Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց, որ եթե իրեն էլ կալանավորել, իր ավագանիները ստանձնելու են քաղաքի ղեկը, ինքն էլ կաշխատի կալանավայրից։
«Մտքներից հանեք ՔՊ-ին միանալու մասին։ Արցախը հանձնողների հետ, եթե ինձ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է»,- ասաց Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։