Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ, երբ անդրադարձանք մամուլի հրապարակմանը, ըստ որի` «Իդեալ համակարգի» թեթեւ ձեռքով նախկին ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանին բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան, մեր անդրադարձի արձագանքների բաժնում օգտատերերից մի քանիսը գրել էին, թե` «էդ կինը, իրոք, հոգեկան ա, անեծքները լսեք մենակ` ոչ թե հոգեբուժարան, այլ էն աշխարհ կուղարկեք իրեն»…
Բայց արդեն երկրորդ օրն է` ամբողջ Հայաստանը գիտի, լսել է, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում հնչած կրակոցներից հետո հայտարարել. «Լավ ա քնած եմ եղել, թե չէ՝ մի 20 հատ շարելու էի գլխին», բայց դեռ ոչ մեկը չի շտապում Խաչատրյանի «հոգեկան առողջությունը» ստուգել: Երբ մարդը նման հայտարարություն է անում, դա արդեն բացահայտ սպառնալիք է, ընդ որում` սպառնալիք այն հասարակությանը, որի անդամն է այդ մարդը: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մի որեւէ մեկը հասարակության անվտանգությանը սպառնացող հայտարարություն է անում, ապա այդպիսի մարդուն միանգամից պետք է մեկուսացնել:
Դա արվում է սպառնացողին` նախեւառաջ, պարտադիր հոգեբուժական զննության ուղեկցելով: Այնտեղ արդեն մասնագետները որոշում են` եթե նա հոգեկան շեղումներ ունի, ապա այդ մարդուն մեկուսացնում են հոգեբուժական հաստատություններում: Իսկ եթե հոգեբուժական եզրակացությամբ պարզվում է, որ նա հոգեկան շեղումներ չունի, ապա մնում է երկրորդ` մեկուսարանի տարբերակը, մինչեւ նրա կողմից հասարակության անվտանգությանը սպառնացող վտանգն անցնի:
Այնինչ` սա «ապահով Հայաստանն է», ուր Սուրեն Խաչատրյանին ոչ միայն հոգեբուժական քննության, այլեւ հոգեբանի մոտ ուղեկցող չկա… Որովհետեւ նա անտեր թոշակառու չէ, որ անիծելու համար հոգեբուժարանում «մեկուսացնեն»:
Այս կապակցությամբ Ռուբեն Հախվերդյանը մի դիպուկ երգ ունի, որը ներկայացնում ենք ստորեւ: