| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության նիստի ավարտին մի քանի լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց օրեր առաջ արած իր այն հայտարարությունը, որ, մտնելով Մաքսային միություն, Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:
«Ես այդպիսի բան չեմ ասել: Խնդիրը վերաբերում է նրան, որ Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների, սուվերենության պակաս: Դա ցանկացած մաքսային միության է վերաբերում»,- հայտարարեց նա:
Խոսելով Ասոցացման համաձանյագրի ստորագրման մասին` Քոչարյանն ընդգծեց, որ հիմա պետք է եվրոպական գործընկերների հետ բանակցություններով շարունակեն հասկանալ` որքանով է Մաքսային միությունը վտանգում համաձայնագրի ստորագրմանը, կամ` չի վտանգում:
«Համենայն դեպս, մենք պատրաստ ենք գնալ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Այդ պայմանագիրը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ շատ լուրջ աշխատանք է կատարվել այդ ուղությամբ, լուրջ նվաճումներ կան»,- հայտարարեց Քոչարյանը:
Ուշագրավ է, որ փոխարտգործնախարարը վստահեցրեց նաեւ, որ եվրոպական կողմը Սերժ Սարգսյանի հայտարարությունից անակնկալի չի եկել: «Մինչ Մոսկվա գնալը մեր եվրոպացի գործընկերներն արդեն տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք: Այնպես որ` դա անկանկալ չէր»,- ասաց նա:
Հարցին, թե` հիմա Եվրոպայի հետ մենք խնդիրներ կունենա՞նք, Քոչարյանը պատասխանեց, որ համագործակցությունը շարունակվելու է նույն ձեւով, բացառությամբ մեկ տարբերության: «Տարբերությունը հետեւյալն է` Խոր եւ համապարփակ առեւտրի գոտու պայմանագիրն արդեն դառնում է անհամատեղելի Մաքսային միության անդամակցության հետ: Այդ երկուսն իրար հետ հնարավոր չէ համատեղել»,-հայտարարեց նա: