կարևոր
1105 դիտում, 14 ժամ առաջ - 2025-07-11 19:34
Հասարակություն

Փաշինյանի հակաեկեղեցական գրառումները եվրոպացի մեր գործընկերները խայտառակություն են համարում․ Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու,քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը Yerkir.am-ի հետ զրույցում  մանրամասներ ներկայացրեց, օրերս, ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին։ Եվրոպական քաղաքական շրջանակների հետ հանդիպումների օրակարգը բավական հագեցած է եղել, առանցքային հանդիպումներ են ունեցել ու կարևոր հարցեր քննարկվել։  

Հարցին, թե ի՞նչ պատկերացում ունեն Եվրոպայում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ և արդյո՞ք օբյեկտիվորնե տեղեկացված են, մեր զրուցակիցն ասաց․ «Գործադրի իշխանությունը ավելի շատ, խորհրդարանը բավարար մակարդակի, իսկ խորհրդարանի այն պաշտոնյաները, ովքեր ուղղակիորեն ներգրավված են Հայաստանի հետ հարաբերություններում, բավական լավ տեղեկացված են։ Մի օրինակ բերեմ,  հայտնի անձի վերջին հակաեկեղեցական գրառումներից մեկը  բավական լայն տարածում էր գտել Եվրոպայում, մեր շատ գործընկերներ դա համարում էին խայտառակություն՝ չկարողանալով հասկանալ, թե ինչպես կարող է մի երկրի ղեկավարը, որը երկրի նման արտաքին ու ներքին քաղաքական մարտահրավերների է դիմագրավում, կարող է եկեղեցականների հասցեին նման գրառումներ անել և ընդհանրապես պայքարի դաշտ բացել եկեղեցականների նկատմամբ»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։