|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Բազմիցս հայտնել եմ` կա երկու ուղղություն, որ Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա` այդ երկու ուղղություններից մեկն Արցախի կարգավիճակն է, մյուսը` Արցախի տարածքային ամբողջականությանը խնդիրը: Քոչարյանը նշեց, որ, ճիշտ է, ուղղությունները շատ են, բայց ամենակարևորը սրանք են:
Հարցին` կուժեղացնե՞նք Արցախի դիրքերը` հետագայում բանակցային գործընթացներում ներգրավելու համար, նա արձագանքեց. «Ներգրավում բանակցային գործընթացներին մի բան է, դիրքերի ուժեղացումը` ավելի լայն հասկացություն: Ակնհայտ է, որ այն ժողովրդավարական բարեփոխումները, որ տեղի են ունենում երկու հայկական պետություններում, չեն կարող չամրապնդել երկու հայկական պետությունների դիրքերը միջազգային ասպարեզում: Դա ակնհայտ է»:
Քոչարյանն ասաց, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ Ադրբեջանի խաղաքարտը գետնից դուրս եկող գումարներն են` նավթն ու գազը, մինչդեռ Հայատսանինը այլ դաշտում է: «Դա մեր մտավոր կարողությունն է, մեր ժողովդրի ստեղծագործ ներուժն է, և ինչքան շատ պայմաններ ստեղծվեն դրա` լավագույնս արտահայտման համար, այնքան մենք ավելի ուժեղ կլինենք»,- եզրափակեց նա: