Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի վերջին հարցազրույցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունելու մասին արտահայտությունը, ասաց, որ նախագահի ասածի տրամաբանությունը շատ պարզ է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի ԼՂՀ-ի հետ:
Ինչ վերաբերում է նույն հարցազրույցում ՀՀ նախագահի հնչեցրած մտքին, թե թեժ գիծ է ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Շավարշ Քոչարյանը նշեց, որ թեժ գիծ եղել է դեռ Հեյդար Ալիևի ժամանակ, սակայն ներկայումս կարող է օգտակար լինել բարձր մակարդակով թեժ գիծը պաշտոնյաների միջև: «Այսօր քաղաքական թեժ գծի մասին կարելի է խոսել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հայ-ռուսական առանձնացված զորամիավորում ստեղծելու մասին` Պուտինի հանձնարարականին, Շավարշ Քոչարյանը կրկնեց նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, որ նման զորամիավորում ստեղծելու մասին պայմանագիր եղել է նախկինում ևս, և հիմա խոսքը վերաբերում է պայմանագրի փոփոխություններին: «Պայմանագիրը գործում է, կարծեմ, 2002-ից, ժամանակ է անցել, պետք էր պայմանագիրն արդիականացնել: Պայմանագիրը վերաբերում է հայ-ռուսական համատեղ գործողություններին, երբ լինի ագրեսիա, որը տվյալ փուլում կարևոր է: Մենք մեր հույսը դնում ենք մեզ վրա, բայց դա չի նշանակում, որ չպետք է ակնկալենք մեր դաշնակիցների օգնությունը»,- ասաց փոխարտգործնախարարը: