Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդամենը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ է, որը վերածվել է զինված պայքարի, և Հայաստանը ագրեսորի դերում է. սա է Ադրբեջանի իրականացրած լոբբինգը. Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց, որ մենք էլ մեր հերթին պետք է մեր լոբբինգը տանենք՝ ասելով, որ երբևէ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
«Ադրբեջանն ասում է՝ տարածքային ամբողջականություն, մենք ի՞նչ ենք ասում՝ ինքնորոշում, բայց դա բավարար չէ, պետք է նաև պատասխանատվության հարցը բարձրացնենք։ Բացի այդ՝ պետք է արտաքին քաղաքականության քո գիծն առաջ տանել, այսինքն՝ պետք է հստակ գիտակցես քո շահերը: Արտաքին համագործակցություն կոչվածը սա է»,- ասաց Քոչարյանը։
Նա նշեց նաև, որ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում մեր հույսը մեզ վրա պետք է դնենք։
Հարցին, թե Մադրիդյան սկզբունքներն իրականում ի՞նչ խնդիր են լուծում, Քոչարյանը պատասխանեց, որ Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն. «Մադրիդյան սկզբունքներ կոչվածը մենք չենք առաջարկել, այլ միջնորդները։ Հիշեցնեմ, որ երեք կողմերից երկուսը դրանք ընդունել են որպես հիմք բանակցությունների համար՝ Հայաստանը և Ադրբեջանը: Արցախը նույնիսկ որպես հիմք չի ընդունել այն: Դրա համար պրոցեսը, որն ընթանում է Մադրիդյան բանակցությունների շրջանակում, չարժի էլ քննարկել, քանի որ այսօր առարկայական բանակցություններ չկան»,- ասաց նա։