|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ինա-կուրացիա՝ համեստի մեջ
Երեխային գործի դիր ու հետևից գնա: Այս պարզ ճշմարտության գիտակցումով էլ Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովին կուրացիայի տակ են վերցրել Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը: ԱԺ նախագահն ու վարչապետը, սակայն, այս ֆրոնտում ևս չեն կարողանում համաձայնության գալ, թե իրենցից ով է առաջինը: Չժխտելով Տիգրան Սարգսյանի մեծ ներդրումն այս գործում՝ Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, նշել է, որ Շարմազանովի առաջին կուրատորն ինքն է:
Սերգո' ջան, դու լավ չես ապրելու...
«Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Փառքդ շատ, տեր Աստված, այս հասարակ բանը նաև իշխանության ներկայացուցիչների ուղեղին է հասել:
Մշակույթի տուն
Եթե Սերժը երդվի, Րաֆֆին նրան իր հետ դժոխք կտանի: Իսկ եթե Րաֆֆին երդվի՞: ՀՀԿ աղբյուրները նշում են, որ այդ պարագայում Սերժն իր հետ նաև Րաֆֆուն դրախտ կտանի, որովհետև ՀՀԿ-ն դժոխքի մշակույթ չունի:
Չէ, չէ մի՝ 90 տոկոս
Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր գաղտնի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել է, որ, վերջերս անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 90 տոկոսն իր ձայնը կտա ՀՀԿ-ին, եթե առաջիկա կիրակի հանրաքվե անցկացվի «Ում կուզեիք տեսնել դժոխքում» թեմայով:
Կերակուր
Որոշ աղբյուրների համաձայն` առյուծի վանդակում կհայտնվեն այն ԲՀԿ-ականները, ովքեր կփորձեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանն ու երթին: Գրեթե կասկած չկա, որ այս հրահանգի հետևից երևում են Գագիկ Ծառուկյանի ականջները:
Քանի՞ գլուխ ունի, որ...
Ասում են՝ Հովիկ Աբրահամյանի հատուկ հրահանգով ՀՀԿ-ականներին արգելվել է ՀՀԿ ԳՄ նիստից ինֆորմացիա դուրս տալը: Շարմազանովին մոտ կանգնած աղբյուրների կարծիքով՝ դա ՀՀԿ խոսնակի իրավասությունների կոպիտ խախտում է: Իսկ Հովիկ Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրը նշում է՝ ընդհակառակը, դա ԱԺ նախագահի և փոխնախագահի սուբորդինացիային առնչվող հարց է:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ