Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հաստիքի նոր անվանում
Նկատի ունենալով, որ «Օրինաց երկիր» կուսակցության կազմը տարեցտարի կանացիանում է, չի բացառվում, որ 2017-18-ի մատույցներում ՕԵԿ կուսակցապետը կոչվի ՕԵԿ մայրապետ:
Պրոֆեսիոնալ
Ասում են՝ այս անգամ համագումարում ՕԵԿ էլիտան բեմի վրա քոչարի չբռնեց Սերժ Սարգսյանի պատճառով. նախորդ անգամ պարից հետո Սերժն Արթուրին ասած է եղել` Արթո'ւր, ձեր պարը, բան չունեմ ասելու, բարոյական է, բայց սիրուն չի: Այսինքն՝ առանց պարազգեստի-բանի որ պարում եք, սիրուն չի: Սերժի սիրտը, ո՞վ չգիտի, վերջերս միայն պրոֆեսիոնալ պարախումբ ու երաժշտախումբ է ուզում:
Շնորհավոր
Նախագահ Սարգսյանի հրամանագրով՝ «Օրինաց երկրին» տրվել է պարի հանրապետական անսամբլի կոչում:
Մկան բախտ
ՕԵԿ «պատմական» համագումարում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հորդորեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախընտրական մրցարշավում չօգտվել իրեն արջի ծառայություն մատուցողների օժանդակություններից: Խե՜ղճ նախագահ, նա իրեն կարող է թույլ տալ չօգտվել արջի ծառայություններից, բայց ահա մկան ծառայություններից՝ ոչ:
Հիշարժան
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի նիստերում ամենահիշարժան պահերից մեկն այն է, երբ ՀՀԿ երգչախմբի հայրենասիրական «կատարումներից» հետո սկսվում է դհոլի մենանվագը:
Մոսկովու կողմեն
Նախագահական ընտրությունների նախաշեմին վաստակավոր հանրապետական Շուշան Պետրոսյանը «Կռունկ» ժողովրդական երգը հագեցրել է քաղաքական ըղձալի բովանդակությամբ. «Կռունկ, ուստի՞ կուգաս, կարոտ ենք ձայնիդ, կռունկ, Մոսկովու կողմեն դաբրիկ մը չունի՞ս»:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ