Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարկավոր թռիչք
«Ինքը չի ասում, որ եթե ես ընտրվեմ, լուսին կթռնեմ` կանգնած տեղից»,- Սերժ Սարգսյանի նախընտրական համեստ խոստումների մասին ասել է ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Յուրի Վարդանյանը: Հասկացանք, թող լուսին չթռնի, բայց գոնե բոյի չափ չթռնի՞, որ տեսնիՙ ուր կորավ հայ-թուրքական դիվանագիտության էն անտեր գնդակը:
Միջազգային
Երևանի քաղաքապետարանը, որպես շեֆին արվելիք հաճելի անակնկալ, դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին` խնդրելով դեկտեմբերի 2-ը, մաքուր ջրի փոխարեն, այսուհետ հռչակել աներձագի միջազգային օր:
Հարգալից բարգավաճում
«Գյումրիում ԱԺ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզը ցույց է տվել, թե ինչքան է հարգում ԲՀԿ-ին»,- հարցազրույցներից մեկում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Շիրակում, փաստորեն, ԲՀԿ-ն հարգված է, ՀՀԿ-ն` զարկված:
Չեմ կրնա
Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին կամաց-կամաց հասկացնում են, թե ինչի համար են իրեն բերել ԱԺ, բայց նա էլի շարունակում է իրեն չհասկացողի տեղ դնել: «Չեմ ու չեմ, չեմ կրնա երգե, մանդատիս ծանրութենեն չեմ կրնա երգե»,- գյումրեցի նախնիների հանգով արդարանում է պատգամավոր տիկինը:
Թարսի պես
Ասում են, երբ Շուշան Պետրոսյանին ԱԺ-ում առաջարկել են երգել, նրա մտքին լավ էլ եղել է մի կարգին ազգագրական երգ թնդացնել` հատկապես երաժշտական նվագակցության պարագայում, բայց թե, թարսի պես, այդ պահին նիստերի դահլիճում չի եղել Արտաշես Գեղամյանը:
Կոտրվածք
Ասում են, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում կոտրել է ձեռքը: Ի՛նչ անենք, բա մեր ջանը քա՞ր է: Մեր Սերժն էլ կոտրել է սիրտը: Եղավ 3 տարի:
Լևոն Սարգսյան