կարևոր
1297 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 20:55
Աշխարհ

Ո՞վ է Ռուսաստանի թիվ 1 ազդեցության գործակալը ՀՀ֊ում. Զախարովայի աղմկահարույց պարզաբանումը

Ո՞վ է Ռուսաստանի թիվ 1 ազդեցության գործակալը ՀՀ֊ում. Զախարովայի աղմկահարույց պարզաբանումը

Մենք ականատես ենք լինում Հայաստանի իշխանությունների ակտիվ աշխատանքին, որը նպատակ ունի որոնելու որևէ տեսակի ռուսական ազդեցության գործակալներ ընդդիմադիր տրամադրված քաղաքական կամ հասարակական գործիչների շրջանում: Դրա մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Գիտեք, ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում կամ բռնում ռուսական ազդեցության գործակալներին: Ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք նրանք են, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հայաստանի վարչապետ Փաշինյանն անընդհատ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նրանք, ովքեր հարգում են Ռուսաստանը, գիտեն նրա պատմությունն ու մշակույթը, և վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին: Անհասկանալի են չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները նույնականացնում են ռուսական ազդեցության գործակալներին,: Ես կցանկանայի հասկանալ, թե ում մասին են նրանք խոսում, և որոնք են այդ չափանիշները»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ եթե գաղափարն այն է, որ նման կերպ հաշվեհադար տեսնեն ընդդիմության հետ՝ «Ռուսաստանի քողի տակ», ապա դա իսկապես ճիշտ չէ:

«Սա բարեկամական չէ, մարդկային չէ, ընդհանրապես ժողովրդավարական չէ, ի դեպ, ժողովրդավարական չէ։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Որովհետև ապացույցներ չկան, կրկին, դժվար է հասկանալ, թե որոնք են չափանիշները, և նույնիսկ այն չափանիշները, որոնք կարող են լինել, ոչ ոք դրանք չի տրամադրում։ Հավանաբար, պետք է լինեն որոշակի ապացույցներ։ Սա միակ բանն է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ ապացուցող փաստեր, ապացոցող պահեր։ Իսկ մնացածը, գիտեք, ազգայնականության տհաճ դրսևորում է։ Ի՞նչ հակառուսական աղմուկ է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում։ Ինչպե՞ս է սա հնարավոր։ Նրանք, ինչ է, թշնամինե՞ր են փնտրում մեկ ազգության մեջ։ Ինչպե՞ս է դա կոչվում։ Ինձ թվում է, որ Հայաստանի ժողովուրդը, որն անցել է այդքան դժվար ճանապարհ և գիտի, թե ինչ է նշանակում ազգային պատկանելության հիման վրա հալածվելը, դժվար թե աջակցի դրան։ Իրոք, մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն աջակցում դրան։ Եվ մենք հույս ունենք, որ հայ հասարակությունը թույլ չի տա, որ նման երևույթը զարգանա, և որ Հայաստանի իշխանությունները չեն տարածի այն։ Եվ, մեր կարծիքով, հավատքի, կրոնի, կրոնական համոզմունքների և հայացքների հարցերի շահագործումը քաղաքական նպատակներով բացարձակապես անընդունելի է»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։