Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տակտիկա
Ասում են` թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, որ որոշել է հավիտյանս հավիտենից ընտրողների աչքին չերևալ, նախընտրական իր քարոզարշավը կազմակերպել է` առաջնորդվելով աննկուն հանրապետական Վիկտոր Դալլաքյանի մշակած տակտիկայով, բայց վերջինիս կաստյում-շալվարի փոխարեն ընտրողներին է ուղարկել իր մեծադիր լուսանկարները:
Բախտ բաժանող
Չնայած այն բանին, որ ՀՀ նախագահի «ղուրբան» ասողներն ու նրա «ղուլիները» շատ են, բայց Սերժն այդպես էլ չի կարողանում դառնալ Գուրբանգուլի:
Նախ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անուշ Սեդրակյանը վստահ է, որ Հայաստանում բան փոխելու համար «նախ պետք է փոխել քաղաքական սցենարը»: Ոչ, հարգելի Անուշ, նախ պետք է փոխել սցենարիստին:
Նմանություն
ՀՀԿ-ի վետերան Գալուստ Սահակյանը ցնցված է թիվ 1 ընտրատարածքում իրենց կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանի վարած նախընտրական պայքարի նորամուծությունից. վերջինիս դեռ ոչ մի ընտրող կենդանի վիճակում չի տեսել, փոխարենն ամենուր նրա լուսանկարներն են: Բայց բազմափորձ Գ. Սահակյանին ցնցել է Ռ. Սարգսյանի և նրա լուսանկարների ապշեցուցիչ նմանությունը. պարզվել է` երկուսն էլ բացարձակապես չեն խոսում:
Կանխավ
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ մամուլի քարտուղար Էդ. Շարմազանովը հերթական շշպռոցն է պատրաստել Իլհամ Ալիևի համար, թեև վերջինս նոր առիթ դեռևս չի տվել: Սակայն Շարմազանովը վստահ է, որ առաջիկա օրերին, ոնց էլ չլինի, հարևան երկրի նախագահը մի ախմախ բան ասելու է:
Լևոն Սարգսյան