Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պալատը
Ասում են` Հրաչ Քեշիշյանի հեղինակած նոր գեղարվեստական ֆիլմում գլխավոր հերոս Գարեգին Նժդեհին մարմնավորել է հայկական սերիալներից հայտնի Լորդը, որովհետև Նժդեհն էլ Հանրապետականի «լորդն» է: Դե, իսկ Ազգային ժողովը` ՀՀ լորդերի պալատը:
Մտավախություն
Վերևի կատակը գրած-չգրած` տեղեկացանք, որ Ազգային ժողովում մշակվում է օրենքի նախագիծ, որով այս մարմինը կոչվելու է լորդերի պալատ: Սակայն Հանրապետականի ղեկավարությունը կտրուկ դեմ է նախագծին, որովհետև լուրջ մտավախություն ունի, թե լորդերի պալատը ժողովրդական ընկալման մեջ արագ ու մեկընդմիշտ կդառնա լոդրերի պալատ:
Գործազուրկ
2012-ի մայիսի 4-ից հետո, երբ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաք անցկացնող Հանրապետականի ղեկավարության աչքի առջև փուչիկները պայթեցին, ասում են` ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ Կարեն Ավագյանն անգործ է մնացել. խեղճը չգիտի` ինչ փուչիկ է փչելու:
Հնարավոր-անհնար
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն անցկացնում է մի «ԳԱԶել»-ով, որի վրա մեծ տառերով գրված է` ՀՆԱՐԱՎՈՐ Է, իսկ ներքևում ստորագրություն` Րաֆֆի: Ի պատասխան` Հանրապետականը ուրիշ մի «ԳԱԶել» է մեջտեղ բերել, որի վրա նույնպիսի տառերով գրված է` ԱՆՀՆԱՐ Է, ներքևում ստորագրություն` Շարմազանով:
Արժեքավոր
Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, որն ուղղակի շփումների եղանակով ընտրողների շրջանում ակտիվ քարոզչություն է անում, որևէ մտավախություն չունի` կապված իր անձի անվտանգության հետ: Բայց, ասում են, կոշիկի ձախ թայն, այնուամենայնիվ, ապահովագրել է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ