Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
100 %-անոց Գագո
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել է այն թյուր կարծիքը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Տիկին Զոհրաբյանը «խստագույն» հղում է արել ԱԺ պատգամավորների ռոճիկացուցակներին՝ փաստելով, որ Գ. Ծառուկյանը 100 %-անոց պարտաճանաչությամբ մասնակցում է ԱԺ նիստերին:
Պրոֆեսիոնալ ՀՀԿ-ական քնարերգություն
Ս. Սարգսյանի վերջին շրջանի ելույթներում այնքան լիրիզմ կա, որ ՀՀԿ քաղխորհուրդը որոշել է նախագահական ընտրությունների ժամանակ առաջնորդի ելույթների պոետական կտորները ներկայացնել երգի տեսքով, ինչպես հայ ժողովրդական էպոսում: Երգերի տեքստերի մշակումը` Մարգարիտ Եսայանի, կենդանի կատարումները` Շուշան Պետրոսյանի. հարվածային գործիքներով հանդես կգա հրավիրված երաժիշտ Դը Հոլը:
Կասկած
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խորագույն կասկածներ ունի, որ 2012-ի ամռանը Պլասիդո Դոմինգոն այցելել է Գյումրի:
Բալասան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հասցրած վերքերից հետո հանրապետության երկրորդ քաղաքի վրա Սամվելը որպես բալասան է դրվել:
ՀՀԿ-ի տեմպով
Հայաստանում «Ֆեյսբուքից» օգտվողների թիվը վերջին 6 ամսում աճել է 67 հազարով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` կանխագուշակելով, որ մի տասը տարի հետո Հայաստանում հաջորդ իշխող կուսակցությունը կլինի ՀՖԿ-ն` Հայաստանի ֆեյսբուքյան կուսակցությունը: Լրիվ հավատալու է, որովհետև ֆեյսբուքահայությունը, փաստորեն, աճում է նույն տեմպերով, ինչ սերժիկահայությունը:
Կաշին
Ասում են` երկար տարիների տևական գործածությունից պատռվել է ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի անձնական դհոլը: Վերջինս, սակայն, իրեն չի կորցրել` գնացել է կաշին փոխելու:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ