Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավան-թավան
ՀՀԿ գործադիր մարմինն իր վերջին նիստում որոշել է նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսել Ավանով: ՀՀԿ-ին սատարող գողականներն էլ, բնականաբար, քարոզարշավը կսկսեն «թավանով»:
«Ի կրթութենե»
ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում, ըստ լուրերի, երիտասարդ «մարմնականներին» նոր պարտականություններ են առաջադրվել` պայմանավորված նախագահական ընտրություններով: Էդուարդ Շարմազանովը, ասում են, արդեն պաշտոնապես է ստանձնել ՀՀԿ առաջին դիպուկահարի պարտականությունները (մինչ այդ պաշտոնակատար էր): Արմեն Աշոտյանի համար նույնպես պայքարի լայն ճակատ է բացվել. նա կշարունակի իրականացնել ՀՀԿ գլխավոր ֆեյսբուքահարի պարտականությունները: Բնականաբար, ջահել ՀՀԿ-ականներից անգործ չի մնա Կարեն Ավագյանը, նա «ի կրթութենե» կստանձնի ՀՀԿ գերագույն ֆելդշերի պաշտոնը: Մրցապայքար է` պայթյուն կա, բան կա:
Նազուկ ՀՀԿ
Քաջատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության մամուլի վերջին հաղորդագրությունից կոնտուզիա է ստացել:
Ստաժ
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, ասում են, հրաժարվել է օրինակարգ նախագահ Ս. Սարգսյանի մոտ պահակ աշխատելու մտադրությունից, փոխարենը` միջնորդել է, որ այդ պաշտոնը տան իր կոշիկի ձախ թային: Վարչապետ «աշխատած» կոշիկ է, պահակն ինչ է, որ չաշխատի:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ