կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-19 12:22
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Զուռնա-դհոլ

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրել է հրապարակային բանավեճի, էն էլ ուր` Ազատության հրապարակում՝ բացօթյա: Նրանց միջև մրցապայքարը կծավալվի ավանդական ծիսակարգով, ազգային երաժշտություն նույնպես կլինի: Զուռնա բերելն, ամենայն հավանականությամբ, Րաֆֆու վրա է, դե իսկ դհոլ Սերժը վաղուց ունի:

 

Համարյա Շարմազանով

«Ընտրություններում 1-ին տեղը կզբաղեցնի ՀՀ քաղաքացին, իսկ 2-րդ պատվավոր տեղի համար կպայքարենք ես ու Սերժ Սարգսյանը»,- հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այս հայտարարությունն այնքան լուրջ տոնով է արել, որ ամբողջ ԱԱԾ-ն` Արթուր Բաղդասարյանն էլ հետը, սկսել են ստուգել հանրապետության ծակուծուկերը` «ՀՀ քաղաքացուն» գտնելու համար:

 

Сам себе режиссер կամ ժառանգական անբախտություն

Ի տարբերություն ՀՀԿ-ի թեկնածուի, որի նախընտրական շտաբի պետը 5 տեղակալ ունի, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պետը ոչ միայն տեղակալ չունի, այլև հենց ինքը` Րաֆֆին է իր շտաբի պետը: Հե՛յ գիտի բախտ. մարդ գոնե մի կարգին փեսա՞ էլ չունենա:

 

Հարսնացուն ԱԺ-ից

Ազգային ժողովը 2012 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում քաղաքացիներից 1876 նամակ է ստացել: Բայց դրանցից 1800-ը, ասում են, հասցեագրված է եղել Արփինե Հովհաննիսյանին:

 

Մարզա-նախագահական

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողք ու բոլորն արդեն տեղ չկա. եզդիներից հետո նախագահի կողքին կանգնելու երկաթյա երդում են տվել Հայաստանի սամբիստները: Ասում են՝ վերջիններիս խնդրել են մի քիչ կիպ կանգնել, որովհետև շուտով նրանց են միանալու բիաթլոնիստները:

 

ՀՀԿ-ի բովը

Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանավիճելու հրավերի կապակցությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ մինչև Ս. Սարգսյանի հետ բանավեճի մակարդակին հասնելը Ր. Հովհաննիսյանը դեռ պիտի անցնի երևելի ՀՀԿ-ակաների հետ բանավեճի բովով: Խեղճ Րաֆֆի, դե արի ու անփորձանք անցի Թոխմախի Մհերի «բովով»:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ