կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-04-04 16:45
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Հայոց թույլերը

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ճաղատ տղամարդիկ ավելի են ենթակա սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունների՝ սրտից թույլ են: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքել է սույն վարկածը՝ պնդելով, որ, մասնավորապես, ճաղատ հայ տղամարդիկ թույլ են ոչ թե սրտից, ինչպես ճապոնացիները, այլ ֆեյսբուքից:

 

Ոմն

Նկատի ունենալով չարքաշ ու, ըստ ամենայնի, կեղտոտ աշխատանքից հետո լողանալու տարրական պահանջմունքի բավարարման անհրաժեշտությունը՝ Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ նախընտրական շտաբին կից, ասում են, բացվել է հանրապետական փչովի լողավազան: Անվտանգ շահագործման պատասխանատվությունը դրվել է ոմն Կ. Ավագյանի վրա:

 

Դրույք

ՀՀԿ-ական լեքսիկոնում, ըստ մասնագետների, կտրուկ իմաստափոխվել է տոկոսադրույք բառը. հիմա դա բնավ չի նշանակում այն, ինչ նշանակում է, այլ՝ բոլոր ՀՀԿ-ական պաշտոնյաների վրա դրված տոկոս՝ տոկոսադրույք, որ վերջիններս պարտավոր են «խփել» ավագանու ընտրություններում:

 

Որսաշուն

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ոչ միայն նոր տոկոսներ է խփելու, այլև հավաքելու է Սերժի խփածները, քանի որ նախագահական ընտրությունների թոհուբոհում, պարզվում է, ոչ բոլորն է հաջողվել հավաքել:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ