կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-04-03 16:46
Առանց Կատեգորիա

ԵՄ-ն Ադրբեջանին առաջարկում է ասոցացման ամենալավ պայմանները

ԵՄ-ն Ադրբեջանին առաջարկում է ասոցացման ամենալավ պայմանները

Եվրամիության հետ Ադրբեջանի վիզային ռեժիմի պարզեցման  եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրի վերաբերյալ բոլոր հարցերն արդեն որոշված են. հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան:

 

«Վերջերս Բրյուսելում ավարտվեց դրա հետ կապված բանակցությունների վերջին փուլը: Որոշ մանրամասների լուծումից հետո այդ համաձայնագիրը կստորագրվի»,- ըստ APA-ի` նշել է նա:

 

Դիվանագետի խոսքերով` հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Ադրբեջան Ասոցացման համաձայնագրի հարցով լիագումար նիստ: «Ձեզ հայտնի է, որ այդ համաձայնագիրը լավագույնն է նրանցից, որ մենք առաջարկել ենք որեւէ այլ երկրի»,- նշել է Կոբիան: