Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հետ Թուրքիայի քաղաքականությունը, որ վարում էր Էրդողանը կփոխվի։ Այստեղ կա նաև անձնական գործոնը, որովհետև Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները բավական սերտ էին, որն իր ազդեցությունն էր ունենում նաև քաղաքկանության վրա։ Այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Քըլըչդարօղլուի հետ կապված նման հանգամանք գոյություն չունի։ Նրա քաղաքականությունը մասնավորապես Ուկրայինայի պարագայում կլինի արևմտամետ, բայց կտրուկ փոփոխություն Էրդողանի մշակած քաղաքականության մեջ չի լինի։ Ավելի դանդաղ Թուրքիան կսկսի հեռանալ Ռուսաստանից և կմոտենա Արևմուտքին»,- ասաց նա։
Թուրքագետը նշեց, որ նա ներկայացնում է ժողովրդի «Հանրապետական» կուսակցությունը, որը Թուրքիայի հիմնադիր քաղաքական ուժն է և նա է հիմանդրել հայ ժողովրդի նկատմամբ այն քաղաքական դիրքը, որ մենք հիմա տեսնում ենք, դա ժխտողականություն է ցեղասպանության խնդրում, դա ճնշումների հարկադրման քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ։ Այդ քաղաքականությունը կշարունակվի։ Այն պահանջները, որ Թուրքիան ներկայացնում է Հայաստանին կպահպանվեն։ Սրանից մոտ մեկ ամիս առաջ Ահմեդ Աուդօղլուն և ընդդիմադիր 6 կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարեցին, որ հիմա ամենալավ պահն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու և Հայաստանից զիջումներ ստանալու։ Այդ ճնշումների մոտեցումը կպահպանվի։ Գուցե շարունակվի ավելի փափուկ ուժի միջոցով։ Ինչ վերաբերվում է ցեղասպանության մոտեցմանը, նրա մոտ կա հետևյալ տեսակետը, որ 1915թ․-ը պետք է դիտարկել որպես հայերի և թուրքերի հավասար տանջանքների, տառապանքների շրջան։ Այդ մոտեցումը, որ ժամանակին առաջ էր քաշել Էրդողանը, շարունակում է Քըլըչդարօղլուն, հիմա էրդողանը հրաժարվել է այդ մոտեցումից։ Փորձում էր արտաքուստ մի քիչ մեղմել, բայց հիմա էլ նման բաներ չի ասում, իսկ Քըլըչդարօղլին նման բաներ դեռ ասել է մի քանի տարի առաջ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերը չդիտարկվեցին որպես միասնական թեկնածու, ոորվհետև Ստամբուլի քաղաքապետք հանդեպ համակրանքը ավելի մեծ է հանրության շրջանում, թուրքագետը պատախսանեց․
«Նրա թեկնածությունը հարցականի տակ էր, որ կհասցնեն, որովհետև նրա դեմ դատական գործ կա, մեղադրանք է ներկայացված, 2 տարի 7 ամսվա ազատազրկման գործ կա, որը բողոքարկվել է, բայց երբ կլինի այդ դատական նիստը պարզ է։ Եթե նիստը չլինի բողոքարկելու վերաբերյալ, ապա նա չի կարող մասնակցել ընտրությունների, այդ իսկ պատճառով նրա թեկնածությունը շատ ռիսկային էր։ Անկարայի քաղաքապետն էլ բավական մեծ հեղինակություն ունի, բայց նա դեռ որպես քաղաքական գործիչ ապագա ունի։ Նրան պահում են ապագայի համար»,- ասաց թուրքագետը։