Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Թե ինչպես է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ղեկավարումը երկիրը, չգիտենք, սակայն որ լեզու է գտնում փոքրիկների հետ, փաստ է: Իսկական հրաշագործի պես Օբաման մի ակնթարթում հանգստացրել է իր երկրպագուներից մեկի լացող փոքրիկին. տեղեկացնում է Huffington Post թերթը:
Լացող երեխային նախ Միշել Օբամայի գիրկն են դրել, սակայն մանկավարժական տաղանդները, որոնք առաջին տիկինը բազմիցս ցուցադրել էր դպրոցականների հետ շփումներում, նրան չեն օգնել. երեխան շարունակել է բարձրաձայն լաց լինել:
«Ավելի լավ է մորը վերադարձրու»,- ծիծաղելով` կնոջը խորհուրդ է տվել Բարաք Օբաման:
Սակայն դրան փոխարեն երեխային իրենց են փոխանցել: Հայտնվելով նախագահի ձեռքերում` փոքրիկն անմիջապես լռել է: Միշելի բերանը զարմանքից բաց է մնացել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ նախագահը երեխաների համար գիրք է հրատարակել` «Ես քեզ դաստիարակում եմ. ուղերձ դուստրերիս» վերնագրով: