|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Մոսկվայի Զելենոգրադ քաղաքում տեղի է ունեցել «Վիվատ Պոբեդա» խորագրով ամենամյա զինվորական երգի փառատոնը, որի գլխավոր մրցանակին այս տարի արժանացել է ՀՀ պաշտպանության նախարության «Զորական» երգի համույթը:
«Վիվատ Պոբեդա» զինվորական երգի փառատոնը կազմակերպվել է 12-րդ անգամ: Մեր երկիրը նախկինում այս միջոցառմանը մասնակցել է 8 անգամ և ամեն անգամ արժանացել է մրցանակային տեղերի:
Այս տարի փառատոնը նվիրված էր Մոսկվայի պաշտպանության 70-ամյակին: Ստուգատեսին մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրները, ընդհանուր առմամբ` 24 համույթ: