կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 10:23
Քաղաքական

Եթե մարդու մեջ կա մխտռելը, ուրեմն ամենալավ բանն էլ կմխտռի

Եթե մարդու մեջ կա մխտռելը, ուրեմն ամենալավ բանն էլ կմխտռի

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանի հետ:

 

- Պարոն Սադոյան, վերջին օրերին ինչ-որ մարդիկ «դավթարներով» այցելում են բնակիչներին եւ, ներկայանալով Հանրապետական կուսակցության անունից, պահանջում են անձնագրային տվյալներ: Ինչո՞ւ եք հավաքագրում մարդկանց անձնական տվյալները:

- Դա, առաջինը, կարա լինի պրովոկացիա, որ իրանք ներկայանում են որպես ՀՀԿ ներկայացուցիչներ, եւ երկրորդը. կարա լինի տվյալ անձնավորության ոչ լիարժեք իմացությունը, ընտրողի հետ կապված՝ ինֆորմացված չլինելը:

 

- Ուզում եք ասել ՝ ՀՀԿ-ականնե՞ր չեն, դրա հետ կապ չունե՞ք:

- Ոչ, մենք նման բան չենք անում, ես անպայման կտեղեկացնեմ մեր կուսակցության գլխավոր գրասենյակ, որպեսզի իրանք ձեռնամուխ լինեն ու հետամուտ լինեն, թե ովքեր են ՀՀԿ-ի անունից անձնագրի տվյալներ հավաքում:

 

- Պարոն Սադոյան, ընտրական գործընթացներում ընդգրկում եք նաեւ ուսուցիչների, դպրոցի տնօրենների, դասախոսների: Ճի՞շտ եք համարում ուսուցիչներին ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներին այդ գործում ներգրավելը:

- Ես նորմալ եմ համարում, երբ որ ՀՀԿ-ական անդամները, երբ որ իրենց թեկնածուն առաջադրում է նախագահ կամ պատգամավոր, նրանք աշխատում են իրենց կուսակցության համար, ես դա նորմալ եմ համարում, անկախ իրենց կուսակցությունից: Իսկ մենք կոնկրետ չենք օգտագործում: Ձեր ասած ուժը, որոնք որ հանդիսանում են տարբեր պետական չինովնիկներ ու աշխատում տարբեր հիմնարկներում, եթե նկատել եք՝ այն չինովնիկները, ովքեր հանրապետական են, ընտրության ժամանակ գնում են արձակուրդ:

 

- Խոսքն ուսուցիչների, տնօրենների մասին է, նրանք արձակուրդո՞ւմ են:

- Ես ողջունում եմ իրենց ակտիվությունը եւ գտնում եմ, որ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ միայն տնօրենները չէ, բոլոր քաղաքացիները պետք է ակտիվ լինեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթում: