Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալական Սիդնեյը ճանաչվել է աշխարհի ամենալավ զբոսաշրջային քաղաքը: Այդ կոչմանը քաղաքն արժանացել է զբոսաշրջիկների շնորհիվ, որանք մասնակցել են ամերիկյան Conde Nast Traveler ամսագրի հարցմանը:
Տարբեր երկրների բնակիչների առաջարկվել է գնահատել աշխարհի հայտնի քաղաքները այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են բարեհամբույր մթնոլորտը, տեսարժան վայրերը, գները, հյուրանոցային եւ ռեստորանային ծառայությունների որակը եւ այլն: Նոր Հարավային Ուելս նահանգի մայրաքաղաք Սիդնեյը, հավաքելով 85,1 բալ, առաջ է անցել Ֆլորենցիայից, Փարիզից եւ Նյու Յորքից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նոր Հարավային Ուելս նահանգի զբոսաշրջության նախարար Ջորջ Սոուրիսը հայտարարել է, որ Սիդնեյի եւ սիդնեյցիների համար համաշխարհային ճանաչումը լավագույն գովասանքն է: «Մենք միշտ ուրախ ենք հյուրեր ընդունել»,- ասել է նա` ընդգծելով, որ, հայտնի օպերային թատրոնից, լեգենդար Հարբոր կամրջից եւ հեռուստաաշտարակից բացի, Սիդնեյում գործում են թանգարաններ, թատրոններ, կենդանաբանական այգիներ, պատկերասրահներ, վայրի բնության գողտրիկ վայրեր, ծովափեր: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ տեղաբնակների մշակույթը` նրանց ավանդությունները, երգերն ու պարերը, աշխարհայացքը: