| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոնդոնի Economist Intelligence Unit հետազոտական ծառայությունը հրապարակել է աշխարհի լավագույն քաղաքի անունը: Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել ամեն ինչ` տնտեսական, սոցիալական, մշակութային և էկոլոգիական չափանիշները, այդ թվում՝ քաղաքային ծառայությունների կայունությունը, բուժսպասարկման մակարդակը, կրթական, տրանսպորտային ենթակառուցվածքները, խմելու ջրի և օդի աղտոտվածության ցուցանիշները, արդյունաբերության զարգացվածությունը, նաև մշակութային և ժամանցային կենտրոնների առկայությունը:
Ներկայացված 140 քաղաքներից աշխարհի լավագույն քաղաք է ճանաչվել կանադական Վանկուվերը: Այդ քաղաքում են տեղի ունեցել 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը, իսկ 2005 թվականին քաղաքը պարգևատրվել է «Երկիր մոլորակի ամենալավ քաղաք» տիտղոսով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ավստրալիայի Մելբուրն քաղաքը։ Եռյակը եզրափակում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, որին հաջորդում են Տորոնտոն ու Կալգարին (Կանադա), Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին, Ավստրալիայի Սիդնեյ, Պերտ և Ադելաիդա քաղաքները։
Լավագույն կենսամակարդակ ունեցող քաղաքների առաջին տասնյակը եզրափակում է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքը։ Իսկ ահա Փարիզը զբաղեցրել է աղյուսակի 17-րդ հորիզոնականը, Տոկիոն` 19-րդ, Լոնդոնը` 51-րդ, Նյու Յորքն այդ աղյուսակում միայն 58-րդն է:
Ռուսական խոշոր քաղաքները՝ Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան, զբաղեցրել են ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակի 67-րդ եւ 69-րդ հորիզոնականները:
Ըստ Economist Intelligence Unit-ի` վարկանիշային աղյուսակը եզրափակում է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեն։
Էմմա Ասատրյան