|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ապրիլի 20-ին եւ 21-ին հայտնի երաժիշտ Յաննին համերգով հանդես կգա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յաննին նշեց, որ հայտնի է` իր նվագախումբը կազմված է տարբեր ազգերի ներկայացուցիչներից, ինչն իրեն դուր է գալիս: Նա վստահեցնում է, որ աշխարհում փնտրել է լավագույն երաժիշտներին, քանի որ հավատում է` բազմազանությունն ուժ ունի:
«Ես փնտրում էի աշխարհի ամենալավ ջութակահարին եւ գտա Սամվել Երվինյանին: Ինձ համար երաժշտի ազգությունը կապ չունի, բայց, անկեղծ ասած, ինձ դուր է գալիս այն փաստը, որ Սամվելը հայ է»,- ասաց Յաննին` հավելելով, որ կխնդրի Երվինյանին, որ հայ հանդիսատեսի համար համերգին հատուկ ինչ-որ բան մտածի:
Խոսելով հայկական դուդուկի մասին`ասաց, որ ինքն այն շատ է սիրում, քանի որ դուդուկը զգացմունքային գործիք է: