կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 19:09
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Ոչինչ չօգնեց

Երեկ գիշեր մի խումբ մարդիկ, ձեռքներին Հայրիկյանի երևակայության արդյունք հանդիսացող ֆոտոռոբոտը, ներխուժել են մեր հարևան Շմավոնի տուն և վերջինիս բերման ենթարկել ԱԱԾ-ի պադվալ:

-Բայց չէ՞ որ Շմավոնը ՀՀԿ-ի տոմս ուներ,- հարցրեցի նրա արտասվաթոր տիկնոջը:

-Ինչի միայն ՀՀԿ-ի՞: ԲՀԿ-ի էլ ուներ, ՕԵԿ-ի էլ: Ասա՝ ուշադրություն դարձրեցի՞ն:

 

Ահավոր ա

Ըստ սոցիոմետր Ադիբեկյանի՝ Հայրիկյանի վարկանիշը մահափորձից հետո բարձրացել է 1.5 անգամ, իսկ Սերժ Սարգսյանի գովեստներից հետո՝ իջել 15 անգամ: Ադիբեկյանը Հայրիկյանին համարել է նաև առաջնության աղյուսակով ամենաշատը վերուվար արած թեկնածու: Այս տեսանկյունից` ամենակայունը Արամ Հարությունյանն է, ով հետնապահի դիրքերը չի զիջել և ոչ մեկին: Պատճառն այն է, որ նրա ծրագիրն ամենահասկանալին է՝ փետրվարի 8-ին դուրս է գալու ընտրապայքարից:

 

Տաք հետքով

Մինչ Պարույր Հայրիկյանը կինքնորոշվի իր քիլլերի հարցում, «Ժառանգությունն» արդեն պարզել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կայքի քիլլերների ինքնությունը: Կուսակցությունից հստակ ասել են, որ դրանք ներսի քիլլերներ են, ազգությամբ՝ հայեր, որոնց ձեռքերը Րաֆֆին դեռ չի հասցրել բռնել բարևելու նպատակով:

 

Ախչի', սուս

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին մի կերպ հաջողվել է կանգնեցնել երիտասարդական հուշերի գիրկն ընկած իր համակուրսեցի աղջկան: Երբ վերջինս սկսել է խոսել իր կրակոտ դասընկերոջ մասին, Ազատիչը, չնայած կտրված ձայնին, շատ կտրուկ ասել է՝ լավ, բոլ ա…

 

Երևան-Մովսես տրանզիտ

Խոսակցություններ են պտտվում, որ, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, ՀՀԿ-ական շատ պաշտոնյաներ են ազատվելու աշխատանքից և դիմում են գրելու Տարոն Մարգարյանին՝ 130-140 հազար վարձատրությամբ աշխատանքների տեղավորվելու խնդրանքով: Բա ինչ, հո չե՞ն թողնի, որ Երևանում էլ խիարը թարս բուսնի:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ