կարևոր
823 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-22 09:43
Հասարակություն

Որևէ պաշտոնատար անձ, եթե փորձի Վրաստանում Իլյա Բ-ի հասցեին տհաճ խոսքեր ասել դուրս կշպրտվի պետական համակարգից․ դիտարկում

Որևէ պաշտոնատար անձ, եթե փորձի Վրաստանում Իլյա Բ-ի հասցեին տհաճ խոսքեր ասել դուրս կշպրտվի պետական համակարգից․ դիտարկում

Պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանը գրում է․

«Սույն տարվա հոկտեմբերի 16-ին Վրաստանի վարչապետ Իրակլի (Հերակլ) Կոբախիձեն իր որդիների հետ այցելել է 1977 թվականից գահակալող Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա (Եղիա) Բ-ին։ Վերջինս օրհնել է վարչապետի ընտանիքին` մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ։ Այս մասին գրառում տեսա նաև Հայր Ասողիկի ֆեյսբուքյան էջում։

Ի դեպ, Իլյա Բ-ն ծնունդով Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազից է, ավարտել է ռուսական դպրոց, բարձրագույն կրթություն ստացել է Մոսկվայի հոգևոր ճեմարանում, այնուհետև Մոսկվայի հոգևոր ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ կուսակրոն հոգևորական է ձեռնադրվել Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Ա-ի կողմից։ 2013 թ. նրան Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի կողմից շնորհվել է Փառքի և պատվի շքանշան։ Այս ամենի պայմաններում որևէ պաշտոնատար անձ եթե փորձի Վրաստանում Իլյա Բ-ի հասցեին տհաճ խոսքեր ասել` մեղադրելով, ենթադրենք, խորհրդային կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ, կամ համարձակվի նրա վարքը քննարկել, անմիջապես դուրս կշպրտեն այդ անձին պետական համակարգից։ Հիշեցնեմ, որ Իլյա Բ-ն միշտ աչքի է ընկել քաղաքական գործընթացներում իր մասնակցությամբ, և իր իսկ կողմից խիստ քննադատության արժանացած իշխանությունները վրաց ժողովրդի հոգևոր և ֆիզիկական փրկության, պետականաշինության մեջ ունեցած առանձնահատուկ ներդրման համար շնորհել են նրան Դավիթ Շինարարի անվան շքանշան, որ մինչև Վրաստանի ազգային հերոսի կոչման ներմուծումը համարվում էր վրացական պետության բարձրագույն պարգևը»։