|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․» (Երևան, Մատենադարանի հրատ․, 2025, 400 էջ + 2 մամուլ ներդիր) աշխատությունը, նվիրված հայոց պատմության կարևորագույն շրջափուլերից մեկի՝ Արցախի մելիքությունների պատմությանը:
Մենագրության մեջ արխիվային նորահայտ նյութերի, վիմագրերի և պատմագիտական գրականության հիման վրա քննարկված են Արցախի մելիքների իրավասությունների և պարտականությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև ներկայացված է մելիքությունների պատմությունը: Գրքում ցույց է տրված հայոց իշխանության շարունակականությունը Արցախում՝ ընդհուպ մինչև այդ երկրամասի միավորումը Ռուսաստանին:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցող լայն հասարակայնության համար: