|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վրաստանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում կայացած 2025 թվականի դեսպանների համաժողովում իր ելույթում։
Նրա խոսքով, վրացական դիվանագիտական կորպուսի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ պետք է շարունակվեն առաջիկա տարիներին։
«Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում, և մեր դիվանագիտական կորպուսի ջանքերը այս ուղղությամբ պետք է շարունակվեն նաև ապագայում։ Մեր հիմնական խնդիրներից մեկը մեր երկրի տրանսպորտային և տարանցիկ գործառույթների ամրապնդումն է։ Այս տարի այս ուղղությամբ շատ բան է արվել, և դեռ շատ բան կա անելու հաջորդ տարի և առաջիկա տարիներին», – ասել է Կոբախիձեն։