|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը ՍԴ-ում կքննարկվի փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ աշխատակարգային որոշումից։
Գործի քննությունը գրավոր ընթացակարգով նախատեսված էր դեկտեմբերին, սակայն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ որոշում էր կայացվել դատաքննությունը հետաձգելու և փետրվարի 3-ին նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը:
Ընդդիմադիր երկու խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ պահանջելով իշխանությունների կողմից ընդունված օրենքը ճանաչել Սահմանադրությանը հակասող։