Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի պաշտոնի տարփածուն
Դրածոն նայում է պահածոյի փակ տուփին ու խորհում. «Քեզ ի՞նչ կա, ինձ արդեն բացել են...»:
Հեյ գիտի ժամանակներ
Երեկ «Երկրի հարցը» ծրագրի հյուրն էր Պարույր Հայրիկյանը: Շատ չանցած՝ հաղորդավարն ու հյուրը մտքով տեղափոխվեցին այն հրաշալի օրերը, երբ Պարույրը փրկարար էր աշխատում հայ ժողովրդի մոտ:
Ազատ, բայց դեմոկրատ
Խաչատուր Քոքոբելյանը ազատ է սատարման խնդիրներում, բայց դեմոկրատ՝ ընտրության հարցում: Նա չի սատարելու ոչ մեկին, բայց ընտրելու է Բագրատյանին:
Աշոտյա'ն, դու դեպք ես
ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան մի գրառումով Րաֆֆի Հովհաննիսյանին ասուլիսի թեմա էր տվել, որպեսզի վերջինս գոնե մեկ օրով հանգիստ թողնի խանութպաններին ու վարսավիրներին:
Auto bus
Ադիբեկյանի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 80 տոկոսից ավելին պատրաստվում է գնալ ընտրությունների: Այդ կապակցությամբ ՀՀԿ շտաբը կարգի է բերում հանրապետության ավտոբուսային պարկը, իսկ Տարոն Մարգարյանին էլ հանձնարարել է չինական ավտոբուսների նոր խմբաքանակ ներկրել Երևան:
Բազմատեղակալը
Երբ Գալուստ Սահակյանը Yerkir.am-ին ներկայացրել էր ՀՀԿ շտաբի պետի հինգ տեղակալների պարտականությունները, խոհեմաբար լռել էր այն մասին, թե ինչով է զբաղվելու այդքան տեղակալ ունեցող Հովիկ Աբրահամյանը: Հիմա, երբ հաճախացել են երևելի ԲՀԿ-ականների այցելությունները ՀՀԿ շտաբ, հասկանալի է դառնում, որ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը` ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ունի ևս մեկ տեղակալ՝ ԲՀԿ-ի հետ տարվող աշխատանքների գծով:
Դիտորդական
Նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած միջազգային դիտորդներն արձանագրել են, որ ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մի քիչ է ավելի երկրի ազգաբնակչության ընդհանուր թվից: Նրանց կարծիքով, սակայն, դա որևէ կերպ չի ազդի հետնապահների արդյունքների վրա: Նրանցից, օրինակ, Արման Մելիքյանը, միևնույն է, տանելու է այնքան ձայն, որքան տանելու է:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ