Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ շաքարավազի 1 պարկը 600 դրամով թանկացել է, ինչը նշանակում է, որ 1 կգ շաքարավազը թանկացել է 12 դրամով` չհաշված խանութի հավելագումարը, իսկ դա նշանակում է, որ սպառողի համար շաքարավազն ավելի շատ է թանկացել:
Հարկ է նկատել, որ շաքարավազը Հայաստան է ներմուծում ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Շաբաթներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ նա նպատակ ունի շաքարավազի 1 կգ-ի գինը հասցնել 850 դրամի: Այսօր արդեն խանութներ կան, որտեղ շաքարավազի 1 կգ-ը վաճառվում է 400-450 դրամով:
«Սիթիի» ցանցում, սակայն, այն վաճառվում է 245 դրամով: Պատճառն այն է, որ, որպես գերիշխող դիրք ունեցող սուպերմարկետների ցանց, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այստեղ է ուսումնասիրություններ անցկացնում, հետեւաբար Սամվել Ալեքսանյանը «Սիթիի» շաքարավազը չի թանկացնում, որ խախտումներ չարձանագրվեն:
Երկու օր է նաեւ թանկացել է վառելիքը: Երեկ գազալցակայաններում Regular մակնիշի բենզինը տատանվում էր 430-440 դրամի, Premium մակնիշի բենզինը 450-ի, Super մակնիշի բենզինը 490 դրամի սահմաններում: Դիզելը արժեր 420 դրամ: