կարևոր
2503 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-09 15:16
Քաղաքական

«Դուխով» իշխանությունն այդ քայլով խոստովանեց, որ «օդից վերցրած» որոշումներ է կայացնում, միայն թանկացումներ է բերում ու անգրագետ է կառավարում․ Թևանյան

«Դուխով» իշխանությունն այդ քայլով խոստովանեց, որ «օդից վերցրած» որոշումներ է կայացնում, միայն թանկացումներ է բերում ու անգրագետ է կառավարում․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով:

Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում:

«Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ: Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ: Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:

Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է»:

Հիշեցնենք՝ այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից և կներկայացվի ավելի ուշ։