|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանյան խանութներում դարձյալ արձանագրվում են թանկացումներ. գրում է «Հայկական ժամանակը»:
Վերջին մի քանի օրերին թանկացել են մի քանի տեսակի ծխախոտներ: Մատակարարները խանութատերերին զգուշացրել են, որ շուտով այլ ապրանքներ էլ են թանկանալու: Մասնավորապես, նշում է թերթը, կթանկանա «Կոկա-կոլան»: Դրա յուրաքանչյուր կես լիտրանոց շշի մեծածախ գինը թանկանալու է 15 դրամով: Արդեն թանկացել են գարեջրի որոշ տեսակներ: Կես լիտրանոց շշի գինը 350 դրամից դարձել է 370 դրամ:
Թանկացումները, ինչպես խանութատերերին տեղեկացրել են մատակարարները, պայմանավորված են հիմնականում դրամի արժեզրկմամբ, տնտեսական ոչ լավատեսական սպասումներով. գրում է «Հայկական ժամանակը»: Թերթը հավելում է, որ այս վատ սպասումները իրենց հերթին պայմանավորված են սպառման ծավալների նկատվող անկմամբ: Խանութատերերն ասում են, որ իրենց խանութներից մշտապես գնումներ անող հաճախորդների մի մասը արդեն գնացել է երկրից, մի մասն էլ պատրաստվում է գնալ: