|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Առավոտը» գրում է.«Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել: Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները: Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրուցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա ընթացքում ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացած գնով են բերել:
100 դրամով թանկացել են նաև «Բարի Սամարացի» ընկերության արտադրած մսամթերքները: Խանութներից մեկում մեզ վստահեցրին, որ հենց մի ընկերություն թանկացնում է, նույն ապրանքն արտադրողներն էլ մի քանի հետո, գինը բարձրացրած են ապրանքն առաքում: «Հիմա առայժմ «Բարի Սամարացու» երշիկեղենն ենք 100 դրամով թանկ վաճառում, բայց վստահ եմ, որ մյուսներն էլ հաջորդ անգամ թանկացրած կբերեն, սպասում ենք»,-ասել է խանութներից մեկի վաճառողուհին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: