Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դե հատը 200-250 դրամ ենք ծախում սովորական օրերին, բայց էսօր որ տոն ա, 300 ենք սարքել»,- բացատրում է Հյուսիսային պողոտայում ձողիկների վրա ամրացված փուչիկներ վաճառող տղան: Ընկերն էլ ասում է, որ գոնե մի օր նորմալ փող են աշխատում, թե չէ մյուս օրերին փուչիկ առնող քիչ է լինում:
Հարցնում ենք` փաստորեն, օրն իրենց համար աշխատանքային է, ոչ տոնական, պատասխանում է. «Ինը տարի է` ինչ ամեն օրն էլ ինձ համար աշխատանքային է: Սենց աշխատում ենք, որ տանն օգնենք, էլի»: Պատմում է, որ 8-րդ դասարանից դուրս է եկել դպրոցից, հիմա «դզող-փչողի» արհեստն է սովորում ու թռուցիկներ բաժանում, փուչիկներ ու էլի նման մանր-մունր բաներ է վաճառում փողոցում:
«Տոնական» գներով միայն փուչիկները չեն վաճառվում. թանկացել է ադիբուդին` մի տոպրակը, որ մյուս օրերին ամենաշատը 200 դրամ արժեր, քաղաքի կենտրոնում վաճառում են մինչեւ 500 դրամով, կրկնակի թանկացել են նաեւ քաղցր բամբակն ու մյուս անուշեղենները:
Անկախության տոնը ուրախացրել է նաեւ ծաղրածուի քիթ, փայլփլուն գլխարկներ, սուլիչներ եւ այլ խաղալիքներ վաճառողներին: Դրանց գներն էլ միջինում 400 դրամ են:
Ահա այսպիսի թանկացումներ մանրավաճառների կողմից: