Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն: 5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում:
Գործազրկությունը կավելանա, եւ աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաեւ գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետեւ մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: