Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք ոչ մի քաղաքական ուժի հետ էլ չենք համեմատվում»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` պատասխանելով այն հարցին, թե կոալիցիոն հուշագիրը ստորագրելուց հետո ԲՀԿ-ն չհավասարվե՞ց ՕԵԿ-ին:
Բանն այն է, որ վերջերս լուր էր տարածվել, թե Գագիկ Ծառուկյանը կուսակցության ժողովի ժամանակ բավական կոշտ հայտարարություններ է արել` ասելով, թե ոչ ոքի չի հաջողվի իրեն դարձնել Արթուր Բաղդասարյան, ինքը «չի պառկելու» իշխանության տակ: Այն ժամանակ դեռեւս հայտնի չէր` ԲՀԿ-ն կհամաձայնի՞ սատարել Սերժ Սարգսյանին հաջորդ նախագահական ընտրություններում:
«Մենք քաղաքական կազմակերպություն ենք, եւ մեր բոլոր որոշումներն էլ ընդունվել են քննարկվելուց, ընդհանուր հայտարարի գալուց հետո: Այսօր եւս ԲՀԿ նիստ տեղի ունեցավ, որը նախագահում էր կուսակցության նախագահ Գ. Ծառուկյանը, քննարկվեցին մի շարք հարցեր եւ այն փաստաթուղթը (խոսքը կոալիցիոն հուշագրի մասին է- ԵՐԿԻՐ), որը պիտի ստորագրվի նաեւ ԲՀԿ-ի կողմից»,- ասաց Վ. Էնֆիաջյանը: